Պաշտոնապես հայտարարում եմ՝ ավարտեցի կարիերաս, 25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ այնքան էլ հեշտ չէ. Խուրշուդյան

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ավարտեցի իմ սպորտային կարիերան։ Շնորհակալ եմ իմ հայ ազգին՝ իմ կողքին լինելու, ոգևորելու համար։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։


«25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ այնքան էլ հեշտ չէ, քանի որ ինձանով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները և իմ հայ ազգը»,- գրել է Խուրշուդյանն ու թվարկել իր կարիերայի ընթացքում ունեցած նվաճումները։